Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին` հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումից և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Չնայած Երևանը դեկտեմբերին հրաժարվեց խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից, և ի հեճուկս Երևանի ստեղծած խոչընդոտներին՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին»,- ասել է Բայրամովը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ խորհրդարանական տեղակալ Լեո Դոկերտիի հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ իրավիճակը և Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը:
Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և անհիմն է համարել Արցախում «հումանիտար ճգնաժամի» մասին հայկական կողմի պնդումները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ