Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննությունը ցույց կտա մեղավորին»․ փոխնախարարը՝ Վարդենիսի տուն-ինտերնատում կատարվածի մասին (տեսանյութ)

Փետրվար 22,2023 16:10

«Նախարարության խնդիրն է նման հաստատությունների համար քաղաքականություն եւ չափորոշիչներ մշակելը։ Տուն-ինտերնատներն ունեն կառավարման մարմիններ, մեր ենթակայության տակ են եւ վերահսկվում են չափորոշիչների սահմաններում։ Իսկ ընթացիկ ստուգումներ եղել են, եւ վերջին ստուգման ժամանակ իրավապահները դա հայտնաբերել են»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախարարությունը տեղյակ չի եղե՞լ Վարդենիսի նյարդահոգբանական տուն-ինտերնատում իրավապահների բացահայտած խոշտանգումների դեպքերից։

Հարցին՝ որեւէ ահազանգ չեք ստացե՞լ, փոխնախարարը պատասխանեց․ «Չունեմ նման տեղեկություն։ Բայց նախարարությունն ամեն ահազանգի դեպքում հետեւողական է լինում։ Ես չգիտեմ՝ իրավապահները պլանավորվա՞ծ ստուգում են արել, թե ոչ, բայց խախտումները հայտնաբերվել են։ Նախարարությունից այցերի պարբերաբար գնում են։ Ե՛վ մանկատներ, ե՛ւ տուն-ինտերնատներ։ Կապը կա։ Չի եղել նման խնդիր, ականատես չենք եղել այնպիսի խնդիրների, որ քննարկման առարկա կդառնային։ Քննությունը ցույց կտա, թե ով է մեղավոր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728