«Նախարարությունն իրականացնելու է որոշակի միջամտություններ՝ իրենց պայմանների հետ կապված»,-խորհրդարանում լրագորղների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ աշխատանքի ււ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու ՊՆ նախկին վարչական շենքում ապաստանած եւ այժմ դրսում հայտնված ընտանիքների ճակատագիրը։
«Լուծումը մոտ ժամանակներս կլինի։ Օրերի ընթացքում որոշակի լուծում կլինի։ Գիտեմ, որ լուծումներ կան, կլինեն»,-ասաց փոխնախարարը։ Ավելին նա դժվարացավ հայտնել, քանի որ հարցն իր համակարգման ոլորտին չի վերաբերում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ