Այսօր ցերեկը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան կանցկացնի իր հերթական զորավարժությունները։
Այս մասին մեզ հայտնի դարձավ ոստիկանությունից, որտեղից և հորդորեցին կրակոցների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել ու չմտածել, թե արտառոց միջադեպ է տեղի ունենում քաղաքում։
Հիշեցնենք, որ շատ հաճախ ռուսական ռազմաբազայում զորավարժություններն անցկացվում են առանց նախազգուշացման, ընթացքում մշտապես հնչում են կրակոցներ՝ մեծ անհանգստություն պատճառելով Գյումրիի բնակիչներին։ Նրանք ստիպված գրառումներ են կատարում համացանցում, հորդորում լրագրողներին ճշտել՝ ինչ կրակոցի ձայներ են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ