Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. Ադրբեջանը կարող է խայծ դառնալ, որով փորձ կկատարեն Իրանին ներքաշել ռազմական պրոցեսների մեջ. Ա1+

Փետրվար 22,2023 13:47

Ա1+. «ԱՄՆ-ն 1990-ականներից սկսած կուլիսային դիվանագիտության շրջանակներում իրականացրել է այն քաղաքականությունը, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտներ չլինեն որովհետև կոնֆլիկտների լինելը նշանակում է Ռուսաստանի ազդեցություն մեր տարածաշրջանում»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ քաղաքագետի՝ Իրանը ունի մի մարտավարական մոտեցում՝ ցանկացած տեսակի ռազմական բախում լինի իր տարածքից դուրս, հարևան ինչ-որ երկրի տարածքում։

«Ադրբեջանը կարող է խայծ դառնալ, որով փորձ կկատարեն Իրանին ներքաշել ռազմական պրոցեսների մեջ։ Մենք հասկանում ենք, որ եթե ինչ-որ մի ռազմական գործողություն լինի, օպերացիա լինի, ապա Իրանը ամեն ինչ անելու է, որ իր սահմաններից դուրս լինի։ Սյունիքը, Արցախը ամենահարմար տարածքներն են այդ առումով հնարավոր կոնֆլիկտի համար, հաշիվները պարզելու համար»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728