Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 22,2023 15:10

Ուշադրություն
Փետրվարի 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վ, 23-ին` 20-25 մ/վ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան` 5-7 մ/վ, փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վ, 23-ին` 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Ացախում` 8-10 աստիճանով, 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝

Փետրվարի 22-ի և 24-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ:

Երևան քաղաքի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.10C (2016 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -18.10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728