Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից, կառավարության որոշմամբ, հնարավորություն ստացան հետվճար (քեշբեք) ստանալ վճարային քարտերով կատարված գործարքներից։
Ծրագրին միացած բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամը։ Կառավարությունը, որպես ծրագրի իրականացման արդյունք, նշել էր, որ ակնկալվում է՝ մինչեւ 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա եւ առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը։
Կես տարի անց, ակնկալված 80%-ի փոխարեն, հետճվարից օգտվում է քարտապան թոշակառուների 15%-ը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում