Բանակի երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներին անդրադառնալով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը եւ քրեական գործն ամբողջությամբ շինծու են, ըստ այդմ՝ անհիմն են նաեւ Խաչատուրովի մեղադրանքն ու ձերբակալությունը․ «Մենք պետք է արձանագրենք, որ Գրիգորի Խաչատուրովը եւ իր հայրը՝ Յուրի Խաչատուրովը, մեր զինված ուժերի ակունքներում կանգնած զինվորականներ են՝ լուրջ ճանապարհ անցած։ Ուստի այս հետապնդումները պետք է դիտարկել այդ շղթայում»։
Օհանյանի խոսքով՝ «Գրիգորի Խաչատուրովն այն սպաներից է, որը մշտապես չի խորշել համարձակ տեսակետներ հայտնել այս իշխանությունների գործողությունների վերաբերյալ»: Համարձակ ու անզիջում մարդիկ, Օհանյանի կարծիքով, հայտնվում են այս իշխանությունների թիրախում։
Մեր զրուցակիցն ասում է, որ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո պարտության առաջնորդն իր թիմով սկսեց բանակի գլխատման գործընթաց՝ փորձելով պարտության ողջ մեղքը գցել բանակի ուսերին, ու հիմա էլ փորձում են կոտրել պայքարող մարդկանց, հավանաբար, նոր վտանգավոր գործընթացներին ընդառաջ:
«Բանակի հետ կապված խնդիրները պետք չէ վերածել «Կիսաբաց լուսամուտների» եւ ցնդաբանություններ ասել։ Միանշանակ է, որ 44-օրյա պատերազմից հետո միակ թիրախ է ընտրվել Հայոց բանակը, հետապնդումները շարունակվելու են, փորձելու են ողջ մեղքը գցել բանակի վրա՝ դրանով փորձելով շեղել օպերատիվ մարտավարական օղակի հրամանատարական կազմի վրա»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում