Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թ. հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը․ ՊԵԿ

Փետրվար 22,2023 10:45

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 677 916, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 427-ով կամ 7.4%-ով:

Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 43.2 մլն գործարք` 775.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  3.8 մլն գործարքով կամ 9.7%-ով, իսկ արժեքային` 199.9 մլրդ ՀՀ դրամով կամ 34.8%-ով:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728