Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Կարդացեք նաև
Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։
Գեղարքունիքի մարզի և Գորայք-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է։
Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն