Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային Խորհրդին, որն ըստ ՌԴ սահմանադրության, պետք է հրապարակվեր դեռեւս անցած տարի, կարդացվեց երեկ եւ, ըստ էության, կրկնում էր այն բոլոր թեզերը, որոնք արդեն մեկ տարի է՝ հնչում են այդ երկրի պաշտոնական քարոզչական հարթակներում: Թե ինչու Ռուսաստանը 2022-ի փետրվարի 24-ին հարձակվեց հարեւան երկրի վրա՝ դրա արդարացումները մենք ցանկության դեպքում 7/24 ռեժիմով կարող ենք լսել բոլոր դաշնային ալիքներով: Պուտինի ուղերձի հետաքրքրաշարժ պահերից էր «գենդերային խնդրի» արծարծումը՝ հավանաբար, ցույց տալու համար, թե ինչպես է Արեւմուտքը «բարոյապես կործանվում», ինչպես նաեւ չարախնդությունն այն առիթով, որ ռուսաստանցի օլիգարխները, որոնք իրենց միջոցները պահում էին արտասահմանում, այժմ հայտնվել են հարվածի տակ:
Բայց դրանք, իհարկե, «համեմունքներ» էին: Հիմնական ուղերձն անկասկած միջուկային շանտաժն էր: Պուտինը հայտարարեց, որ սառեցնում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ ՌԴ-ԱՄՆ համաձայնագրին իր երկրի մասնակցությունը: Գործնականում դա նշանակում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն այլեւս պարտադրված չեն միմյանց տարին երկու անգամ տեղեկություններ փոխանցել միջուկային սպառազինության մասին, ինչպես նաեւ՝ կարող են քողարկել այդ սպառազինությունների տեղաշարժը (տեսչական այցերն, ըստ էության, դադարեցվել էին ավելի վաղ) : Պուտինն ասաց նաեւ, որ եթե Միացյալ Նահանգները միջուկային զենքի փորձարկում անցկացնի, Ռուսաստանը դա նույնպես կանի:
Այս «միջուկային» հռետորաբանությունից, կարծում եմ, կարելի է միանշանակ հետեւություն անել, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանի գործերը լավ չեն գնում: Եվ դա զարմանալի չէ. սովորական սպառազինությունների հարցում Ռուսաստանը չի կարող մրցել ԱՄՆ-ի հետ, եւ պարզ է (մանավանդ Բայդենի՝ Կիեւ այցելությունից հետո), որ իրական պատերազմը հենց Միացյալ Նահանգների հետ է: Պուտինին մնում է միայն սպառնալ, որ իրավիճակից դուրս գալու համար նա կարող է կիրառել միջուկային զենք: Կկիրառի՞, թե՞ ոչ, եւ արդյոք դա կբերի միջուկային ապոկալիպսիսի՝ առայժմ դժվար է ասել:
Բայց ակնհայտ է, որ իրավիճակը գնում է հետագա էսկալացիայի ուղղությամբ, ինչը մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, ձեռնտու չէ 3 պատճառներով՝ 1/ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ պատերազմի վրա, հետեւաբար, Հարավային Կովկասում ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկի, 2/ Ռուսաստանն աչքի լույսի պես պահպանելու է իր հարաբերությունները Թուրքիայի հետ, 3/ որքան իրավիճակը մոտենա քաոսայինին, այնքան որեւէ միջազգային նորմի մասին հիշատակումն անգամ ծիծաղ կառաջացնի:
Կարդացեք նաև
Կրկին ուզում եմ հույս հայտնել, որ Հայաստանի իշխանությունն «անձամբ», ինչպես նաեւ «արեւմտամետ պրոքսիների» միջոցով որեւէ կողմին իր աջակցությունը չի հայտնի:
Արամ Աբրահամյան
“ինչպես նաեւ «արեւմտամետ պրոքսիների» միջոցով որեւէ կողմին իր աջակցությունը չի հայտնի:”
Ինչպե՞ս կարելի է “արեւմտամետ պրոքսիներով” Ռուսաստանին աջակցություն հայտնել:
Կմանրամասնեք:
“Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ պատերազմի վրա, հետեւաբար, Հարավային Կովկասում ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկի” (մեզ չի օգնի):
Շարունակում ենք ձեւացնել, որ կարծում ենք, թե գայլի փոխարեն տատիկն է պարկած: Ասում ենք՝ տատիկ,տատիկ կոնֆետ կտա՞ս: Բայց ուշ է… գայլն արդեն տեղյակ է, որ մենք իրեն բացահայտել ենք:
Գալո՞ւ է արդեօք մի օր, երբ այս մտայնութիւնը ունեցող հայաստանցիները պիտի հասկանան, որ Թուրքիան՝ ՆԱՏՕի անդամ է: Եւ հիմնական, կորիզային, շատ կարեւոր անդամ: Քանզի՝
. միմիակ մահմետական երկիրն է որ մաս կը կազէ այդ ռազմական դաշինքում
.աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական առումով, իւրայատուկ ու բացառիկ դիրքը ունի.
բանակը շատ զօրաւոր է
. ժողովուրդն ալ, զանգուածային կերպով թիկունք կը կանգնի իր պետութեան – որովհետեւ նաեւ միմիակ ՆԱՏՕի անդամ պետութիւնն է, ուր չեն գործում միւսների ժողովրդավարական չափանիշները
Կարո՞ղ էք, այս տարրական, հանրածանօթ, առարկայական տուեալները նկատի ունենալ, գոնէ երբեմն, երբ որ կարծիք պիտի կազմէք ձեր երկրին մասին…
***
Վերոնշեալ տուեալներուն հիման վրայ, խորապէս անտրամաբանական է այն տարօրինակ վարկածը, թէ՝ Ռուսաստանի կամքով է այն, ինչ որ պատահեցաւ, յատկապէս՝ Արցախին:
Ինչպէ՞ս կարող է Ռուսաստանը ցանկանալ, որ ՆԱՏՕի հիմնական անդամը, ռազմական առումով մուտք գործէ՝ Հարաւային Կովկաս, ռազմական միացում կատարէ Ռուսաստանի ուղղակի սահմանակից երկրի մը հետ, ու այդտեղ ռազմական պարտութեան մատնէ, ռուսական զէնքերով կռուող, պաշտօնապէս Ռուսաստանի ռազմական դաշնակիցը…
Կ’աղաչեմ, մի քիչ մտքով կարդացէք այս պարզ տողերը:
Պարոն blog H
Ես բացարձակ չեմ կարծում,որ Ռուսաստանը որևէ կերպ աջակցել է Ադրբեջանին,այլ հակառակը կարծում եմ,որ Ադրբեջանը այնքան է հզորացել,որ բացահայտ պատերազմ հայտարարեց ՀԱՊԿ ին և մասնավորապես Ռուսաստանին և հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ տեղակայված ռուս և հայ զորքերի վրա։
Ռուսաստանը այնպես զարմացավ Ադրբեջանական այդ հանդուգն քայլից,որ պապանձվեց և նույնիսկ խոսքեր չգտավ քննադատելու Ադրբեջանի այդ սանձարձակ և լկտի վարքագիծը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի ՆԱՏՈ անդամ լինելուն, ապա Դուք շատ ճիշտ նկատեցիք Թուրքիայի տարբերվող առանձնահատկությունները, ՆԱՏՈ ի անդամ մյուս երկրներից, բայց չգիտես ինչու դա ներկայացրեցիք որպես առավելություն։ Ի վերջո,օրգանիզմը վիժեցնելու է օտար մարմինը իրենից, հակառակ դեպքում այն կարող է սպանել իրեն։ Թուրքիան,իր առանձնահատկություններով ավելի ներդաշնակ կլինի ՀԱՊԿ ում։
. Իսկ ՆԱՏՕի կողմէ տեւաբար նոր, յաւելեալ ու յաւելեալ, շարունակաբար աւելի մեծ ու խոշոր զէնք ու զինամթերք հայթայթելը Ուկրաինային, չի՞ նշանակում որ այդ ճակատում ԱՄՆի գործերն ալ լաւ չեն գնում…
Մինչ ամիսներէ ի վեր դադրած է ուկրաինացիների առաջխաղացքը – իրենց իսկ երկրին նախնական սահմաններում… -. ու տեւական ռմբակոծումներով, քար ու քանդ է լինում երկիրը: Փախստականներն ալ, այլեւս ետ չեն վերադառնար, շա՜տ հանգիստ տեղաւորւում են զիրենք թեւաբաց ընդունող եւ հիւրընկալող արեւմտեան երկիրներում:
Իսկ եթէ Չինաստանը, աւելի բացէ ի բաց միանայ Ռուսաստանին, լուրջ հաւանականութիւն կայ որ ԱՄՆ-ն պարտուի. Ուկրաինայի եւ Թայվանի մէջ: Ինչպէս որ, մինչդեռ լրիւ ուղիղ ռազմական գործունէութեամբ, պարտութիւններ կրեց ի միջի այլոց՝ Քորէայի, Վիէթնամի եւ Աֆղանիստանի մէջ: Ի դէպ, Երկրորդ Համաշխարհայինին, Խաղաղական Ծովի ճակատին վրայ ալ ստոյգ չէ որ պիտի կարենար յաղթել, եթէ չգործածէր հիւլէական ռումբը. կրկնակի անգամ:
Արեւմուտքէն դուրս, ժողովրդային մակարդակի վրայ, բաւարար ծանօթ չեն արեւմտեան պետութիւնների ղեկավարներու սարսափելի թերութիւնները, անհոգութիւնը, տխմարութիւնը, անպատշաճ ու սխալ հաշիւները, արկածախնդրական հակումները: Եւ հենց այդ է՝ վախ պատճառողը, հիւլէական զէնքերի գործածութեան առնչութեամբ:
Մի բան էլ՝ ԱՄՆի պարագային, ռազմական բուն ուժը, զէնքերը չեն. այլ՝ զինուորները: Խոնարհ զինուորները: Իսկապէս որ բացառիկ են, հոգեկան առումով: Բայց իրենց պետութիւնը զիրենք չարաչար մսխում, վատնում է, անվայել, աւելորդ կամ անիմաստ մարտերում:
Ուկրաինայի հաղթանակը՝ Հայաստանի հաղթանակն է:
Հայաստանում շատերը դա չեն հասկանում