Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության` Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հանձնակատար Տոյվո Կլաարի հետ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, զրույցը տեղի է ունեցել ԵՄ նախաձեռնությամբ:
Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի` կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցին: Գալուզինը նշել էլ, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության տեղակայումն ունի ակնհայտ աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչը չի նպաստում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը: Ընդգծվել է, որ այդ հարցում չկա համաձայնություն Բաքվի ու Երևանի միջև:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ