«Ա1+». ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ», – ասված է տեղեկագրում: