Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի մասնակիցը ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ կարողացել է ստանալ հասանելիք կենսաթոշակը

Փետրվար 21,2023 21:12

2022 թվականի սեպտեմբերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների մասնակից Դ․Ս․-ն, ով, մասնակցելով պատերազմական գործողություններին, ստացել էր ծանր վնասվածքներ: Զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրվելուց հետո, Դ․Ս․-ին բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվել էր հաշմանդամության երկրորդ խումբ, ապա, մեկ տարի անց՝ կրկնակի փորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբը փոխվել էր՝ սահմանվել 3-րդ խումբ: Հաշմանդամության խմբի փոփոխությունից գրեթե 5 ամիս անց Դ․Ս․-ն սահմանված կարգով չէր ստացել զինվորական կենսաթոշակը, չնայած վերջինիս կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել էին իրավասու մարմիններին:

ՀՔԱՎ-ը գրությամբ դիմել էր ՊՆ նախարար Ս․ Պապիկյանին և Միասնական սոցիալական ծառայություն, ինչի արդյունքում Դ․Ս․-ին վճարվել էր զինվորական կենսաթոշակը միայն 2022 թ-ի օգոստոսից մինչեւ նոյեմբեր ընկած ամիսների համար։ Փաստացի, անձը վճարվել էր միայն հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու պահից՝ օգոստոսից, մինչդեռ, ըստ ՀՀ կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» 665-Ն որոշման, Դ․Ս․-ին պետք է վճարվեր  հաշմանդամության նախորդ սահմանված խմբի դադարեցմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ նախորդ 3 ամիսների զինվորական կենսաթոշակը։ ՀՔԱՎ-ը վերստին դիմեց Միասնական սոցիալական ծառայություն: Այս անգամ ևս՝ միայն դիմելուց հետո նախկին զինծառայողին վճարվեց չվճարված զինվորական կենսաթոշակը և պարգևավճարը՝  լրավճարի տեսքով:

Փաստացի, հերթական անգամ՝ պետական կառույցների անգործության և անբարեխիղճ աշխատանքի հետևանքով, քաղաքացիները չեն կարողանում իրացնել համապատասխան իրավական ակտերով ամրագրված իրենց իրավունքները, այս դեպքում՝  հասանելիք զինվորական կենսաթոշակի ստացման իրավունքը։

Արձանագրում ենք, որ պետական կառույցների կողմից նման գործելաոճն անընդունելի է, քանի որ, ըստ էության, քաղաքացու կողմից իր իրավունքները չիմանալու պարագայում վերջինս զրկվում է դրանք իրացնելու հնարավորությունից, իսկ պետության պարտավորությունն է քաղաքացիներին սոցիալական ծրագրերում ներգրավելիս նման գործընթացները կազմակերպել այնպես, որ քաղաքացիները պատշաճ իրազեկվեն և ամբողջությամբ իրացնեն օրենքով սահմանված կարգով իրենց իրավունքը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728