ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Թե ինչ հիմքով է մերժվել վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը Խաչատուրովի պաշտպանը լրագրողներին ասաց, որ կծանոթանա դատարանի որոշմանը, մերժման հիմքերին ու ավելի ուշ կխոսի:
Գրիգորի Խաչատուրովը երեկվանից ձերբակալվել էր, մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։
Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ