Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան Թուրքիան չէ վտանգավոր, որքան ռուս-թուրքական համագործակցությունը». Դավիթ Շահնազարյան. Aysor.am

Փետրվար 21,2023 20:11

Ռուսաստանի հետ հարաբերություններն արհեստականորեն վատթարացնել պետք չէ, բայց պետք է հասկանալ, որ տարածաշրջանում Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանն ունեն նույն ծրագիրը։ Ես սխալվել եմ, երբ ասել եմ, թե այստեղ Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են. թերագնահատել եմ Թուրքիայի դերը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը։

Նա ընդգծել է՝ այնքան Թուրքիան չէ վտանգավոր, որքան ռուս-թուրքական համատեղ քաղաքականությունը, որը, եթե ավարտին հասցվի, կլինի Լենին-Աթաթուրք դաշինքի երկրորդ մասը։

«Վստահ չեմ, որ տարածաշրջանում Ռուսաստանը կարմիր գիծ ունի, ամիսներ առաջ ռուս պաշտոնյաներին ասացի՝ այս տարածաշրջանից երկու անգամ դուրս եք եկել, ասացի՝ հիշեք, եթե երրորդ անգամ դուրս գաք, էլ վերադառնալու հնարավորություն չի լինելու։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեղմենք, բայց դա չի նշանակում, թե մեր անվտանգությունը ամբողջապես պետք է կախված լինի Ռուսաստանից», – նշել է Շահնազարյանը։

Նրա գնահատմամբ՝ ամենամեծ խնդիրը պայքարի օրակարգի բացակայությունն է. քաղաքական ոչ մի սուբյեկտ չի պայքարում Հայաստանի շահի համար, իսկ եթե պայքար չկա, չկա ոչ դաշնակից, ոչ բարեկամ։ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, իրավիճակի հաղթահարման համար երկրորդ արցախյան շարժում է պետք, որի ձևավորման հիմքերը, ցավոք, չի տեսնում։

ԱԱԾ նախկին տնօրենի գնահատմամբ, այսօր Հայաստանի քաղաքական կյանքն էլ խղճուկ, խայտառակ վիճակում է։ «Այսօրվա քաղաքական ողջ էլիտան գտնվում է ադրբեջանաթուրքական կարգավորման հարթության մեջ։ Ոչ մի գաղափար ու ծրագիր չկա, որը կբերեն առաջ։ Խայտառակություն է, օրակարգ չկա, գաղափար չկա։ 2020 թվականից սկսած մինչև այսօր ընդդիմության գործունեության ընթացքում իշխանությունը բավական ամրապնդվել է, կանաչ լույս ունի բոլոր ուղղություններով իրականացնել այն ծրագրերը, ինչի համար որ 2018-ին եկել է իշխանության։ Ավելացնեմ, որ 2018-ին այս իշխանությունը զավթել է իշխանությունը աշխարհքաղաքական կոնսենսուսի արդյունքում, որի մաս է եղել Ռուսաստանը, որը մինչև այսօր երկու ձեռքով սատարում է այս իշխանությանը»,-ասաց Շահնազարյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728