Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արգելոցի վարիչը մանկապղծության մեջ է մեղադրվում․ ո՞րն է ձեր դիրքորոշումը»․ պատգամավորը՝ փոխնախարարին (տեսանյութ)

Փետրվար 21,2023 17:40

«Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին, ձեր արձագանքը, գործողությունները որո՞նք են՝ որպես լիազոր մարմին։ Կարեւոր խնդիր է։ Դիրքորոշում չունենալը ճիշտ չէ»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ մեջբերելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ 2020-ին հարուցված քրեական գործով հայաստանյան պատմամշակութային արգելոցներից մեկի վարիչը մանկապղծության մեջ է մեղադրվում․ խոսքը 16 տարին չլրացած տղայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու մասին է։

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը (լուսանկարում) պատասխանեց․ «Չեմ հասցրել տեղեկանալ, չեմ տիրապետում տեղեկությանը, բայց հարցը չի կարող նորմալ ընկալվել նախարարության կողմից։ Կարծում եմ՝ առաջնահերթ պետք է լինի անմեղության կանխավարկածը, բայց եթե նման բան առկա է, ՊՈԱԿ-ը, մենք այս հարցով կզբաղվենք»։

Լիլիթ Գալստյանը շարունակեց․ «Չէի ուզում մանրամասնել, բայց նա վեց տարվա պայմանական դատվածություն ունի, որն ուժի մեջ է մտել։ Ուստի ՊՈԱԿ-ը պետք է տեղյակ լիներ։ Իր պաշտոնի եւ մանկահասակ երեխաների հետ գործ ունենալու անհամատեղելիության մասին է խոսքը»։

Փոխնախարարը համաձայնեց դիտարկման հետ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728