Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը մոտ 15 միլիոն դրամ կտրամադրի, որը կուղղվի Հանրային հեռուստաընկերությանը

Փետրվար 21,2023 17:30

«ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագիծն այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։ Ինչպես հայտնեց հարցի զեկուցող, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը (լուսանկարում) համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին:

«Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի՝ Հանրային հեռուստաընկերության հեռարձակման դահլիճի նախագծման եւ այլ՝ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման համար։ Ծրագիրը նվիրված է Հանրային հեռուստաընկերության համար նոր կարողությունների ստեղծմանը։ 8-րդ տաղավարի նախագծման եւ շինարարության մասին է խոսքը, որին ուղղվելու է տրամադրվելիք գումարը։ 14-15 միլիոն դրամի մասին է խոսքը»,-նշեց փոխնախարարը։

Մնացական Սաֆարյանը նաեւ շեշտեց, որ Չինաստանի հետ գործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է․ վերջին 3 տասնամյակում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր։ Նշյալ համաձայնագիրը շուտով ԱԺ լիագումար նիստում ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728