Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վաղարշակ Հարությունյանի օրոք էլ են եղել նույն խայտառակ երեւույթները, բայց նա այսօր դեսպան է»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Փետրվար 21,2023 16:14

«Վերջին տարիներին ՀՀ-ում անընդհատ բախվում ենք ընտրովի արդարադատությանը։ Այս դեպքը եւս կարող ենք համարել ընտրովի արդարադատության դրեւորում։ Երբ պետք է լինում, մարդիկ ներվում են։ երբ պետք է լինում, իշխանությունը աչք է փակում հանցանքների վրա։ Երբ Խաչատուրովը մասնակցում է հանրահավաքների, հետո ուշադրությունը մեծանում է նրա հանդեպ, եւ «կալանքն» անխուսափելի է դառնում։ Նման դեպքերում կալանքը համոզիչ չի կարող լինել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալված է, եւ դատարանն այսօր քննում է նրան կալանավորելու հարցը։ Խաչատուրովի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը վերջերս տվյալներ էր հրապարակել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին վերաբերող քրեական գործի շրջանակում։

«Բանակում տեղի ունեցող եւ ունեցած իրադարձությունները քննվում են մի շարք քրեական գործերի շրջանակում, եւ Նիկոլ Փաշինյանին հակադրվածները դատապարտվում են։ Ովքեր չեն քննադատել, ստացել են պաշտոններ եւ վայելում են ազատությունը։ Դասական օրինակը Վաղարշակ Հարությունյանն է, որի օրոք եղել են նույն խայտառակ երեւույթները, բայց նա այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպան է եւ չի ներգրավվում որեւէ քրեական գործում»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728