Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն այսպես ցույց է տալիս՝ կպայքարի նրանց դեմ, ովքեր ցավ են պատճառել Ադրբեջանին»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Փետրվար 21,2023 17:15

«Այդ գործարքը քաղաքացիաիրավական հարաբերություն է։ Դրան քրեաիրավական գնահատական տալը նշանակում է մեթոդներ կիրառել, որպեսզի անձին հավելյալ ցավ պատճառես, իրավունքները սահմանափակես։ Անգամ եթե քրեական վարույթ է հարուցված, ապա երեք հնարավոր դեպքում կարելի է ձերբակալում անել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալված է, եւ դատարանն այսօր քննում է նրան կալանավորելու հարցը։ Խաչատուրովի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազը վերջերս տվյալներ էր հրապարակել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին վերաբերող քրեական գործի շրջանակում։

«Դեպքերից մեկով պետք է լինի անմիջական կասկած, որը, սակայն, չկա։ Եթե լիներ, երեք տարի առաջ պետք է կալանավորած լինեին։ Կամ, անձը պետք է խախտած լինի ստորագրությամբ երկրից չհեռանալու կանոնը։ Հիմա ո՞րն է հիմքը, ոչ մի բան պարզ չի։ Սա հստակ քաղաքական հետապնդման փորձ է, որը նոր չէ, որ սկսվել է։ Իշխանությունը ցույց է տալիս իր գործընկեր Ադրբեջանին, որ պայքարելու է բոլոր այն անձանց դեմ, ովքեր ցավ են պատճառել Ադրբեջանին»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728