Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «14 տարի է անցել, ու հիմա նոր հայտնագործությո՞ւն եք անում, երբ 14 օրվա հանցագործությունը չեք կարողանում բացահայտել»

Փետրվար 21,2023 13:23

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում, խոսելով գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելու մասին երեկ տարածված տեղեկության, երկրի ղեկավարի գործելաոճի ու դրա շարժառիթների մասին, ասաց. «Գիտե՞ք՝ ինչո՞ւ է ուզում փակել բուհերը, վերացնել համալսարանները, հեղինակազրկել հաղթանակած գեներալներին, հայրենիքի համար արժեքներ ստեղծած մարդկանց: Որովհետեւ իր մոտ դրանք չեն ստացվել: Խաչատուրովները ոչ միայն զինվորական օրինակելի, այլեւ հայրենասեր ոգով ընտանիք են:  Ու նրանց մեղադրում են տարիներ առաջ ինչ-որ փողեր լվանալու մեջ: Արդեն մեկ ամիս է անցել, ու սրանք չեն կարողանում բացահայտել խաղաղ պայմաններում 15 զինծառայողների այրվելու հանգամանքները: Ու պարզվում է, բացահայտել են 14 տարի առաջ ինչ-որ փողեր լվանալու հանգամանքներ:  Բա 2009-ից 2023 թվականը ձեր ամբողջ իրավական համակարգով ինչի՞ չէիք բացահայտել: Հիմա, որ Սեյրան Օհանյանին եք մեղադրանք ներկայացնում, 2009 թվականին ԱԱԾ չեք ունեցե՞լ, ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետը ո՞վ է եղել, դատախազը որտե՞ղ էր: 14 տարի է անցել ու հիմա նոր հայտնագործությո՞ւն եք անում, երբ որ 14 օրվա հանցագործությունը չեք կարողանում բացահայտել»:

Ապա նա անդրադարձավ իր սեփական օրինակին. «Իմ նկատմամբ օրը ցերեկով բռնություն է  գործադրվել: Չորս ամիս անցել է, ու օրը ցերեկով տեսախցիկներով ֆիքսված բռնությունը դուք ի վիճակի չեք բացահայտել, 2009 թվականի ընթացքում տեղի ունեցածը դուք ո՞նց կարող եք բացահայտել»:

Խոսելով 2018-ից հետո եղած դեպքերի մասին՝ Էդգար Ղազարյանը նկատեց. «Պարզ արձանագրում: Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դատախազը ԱԺ մտել է չորս պատգամավորի անձեռնմխելությունից զրկելու հարցով: Նրանցից երկուսը եղել են խարհրդարանում տվյալ պահին ամենամեծ խմբակցությունների ղեկավարները. Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ, եւ Սեյրան Օհանյանը՝ «Հայաստան» դաշինք: Այդ չորսից երկուսը՝ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Օհանյանը, Արցախի հերոս են, երրորդը՝ Արմեն Չարչյանը՝ բժշկական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, որին կապում են «հաց բերողի» մահվան հետ: Դե, եթե գնահատում եք հաց բերելը, հաց տանելը լավ բան եք համարում, իսկ ես լավ բան եմ համարում, ադրբեջանական պատնեշը ճեղքեք ու հաց տարեք Արցախի մեկ ընտանիքի համար»:

Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ մեծ փորձություն է նախապատրաստվում մեր ժողովրդի գլխին, եւ այս տիպի ապօրինի քրեական գործերով նաեւ փորձում են հանրային խոսույթ ձեւավորել, մարդկանց ուշադրությունը շեղել այն ամենից, ինչը որ կատարվում է եւ շատ արագանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728