Իրանը պատրաստ է Թեհրանում ընդունել 3+3 ձևաչափով հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպմանը:
Փետրվարի 20-ին տեղի ունեցած հանդիպմանը կողմերն ընդգծել են Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ ձևաչափով, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարթակներում համագործակցություն զարգացնելու կարևորությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ