Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
Կարդացեք նաև
Դժվարանցանելի է Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը (բուք)։
Երևան-Սևան, Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Բերդ, Ջերմուկ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան քաղաքներում տեղում է ձյուն։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն