Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հասկանալ՝ ի՞նչ ռեսուրսներ կան վատագույնից խուսափելու. Վահե Հովհաննիսյան

Փետրվար 21,2023 11:53

Ինչի միջև է մեր ընտրությունը

Այն, ինչին նախապատրաստում են մեզ, ազգային կանիբալիզմ է,  ներտեսակային գիշատչություն՝ զոհել Արցախը, որ մնացածը կուշտ ապրեն։ Սա հնարավոր է բացառապես մեկ դեպքում՝ պետական և ազգային անբովանդակության։

Անհավանական է, բայց՝ փաստ. հակառակ նժարին ոչ մի ձևակերպված բովանդակություն չի դրվում։ Առաջ գնալու, ապագայի ոչ մի այլընտրանքային օրակարգ չի դրվում։ Հայ ժողովրդին ոչ մի այլ բան չի առաջարկվում, որ «Մնացածը» հասկանա, որ իրենից մորթող ու մորթվող գիշատիչ են ուզում սարքել, և որ կա այլ՝ քաղաքացի լինելու տարբերակը։

Հենց սա էլ կոչվում է լիդերության բացակայություն։ Հայաստանը Կովկասի նոր ճարտարապետության մեջ ոչ մի հետաքրքիր գաղափար առաջ չի քաշում։ Հարավային Կովկասի կույրաղիքի մեր պատվավոր տեղը մեզ հերիք է։ Ուզում ես կոչել Երկիր Նաիրի, թե՝ Հայաստանի չգիտեմ որերորդ հանրապետություն, նույնն է լինելու, եթե չունես պետական մտածողություն և դրա կրող վերնախավեր։ Մյունխենը դրա վառ ապացույցն էր։

Նիկոլը Մյունխենում խոսեց, ծաղրեցինք ու քննադատեցինք։ Ու ի՞նչ փոխվեց։ Եթե խոսելու փոխարեն նա Մյունխենում կանգներ բազկաթոռին ու Երկիր Նաիրի կարդար, ձեր կարծիքով որևէ բա՞ն էր փոխվելու, մեր երկրում ընդվզումնե՞ր էին առաջանալու, հրաժարականնե՞ր էին լինելու, ընդդիմադիր համակարգերը կոնսոլիդացված հակազդելո՞ւ էին։

Հայաստանը փառահեղ հանգրվանեց Ռուսաստան-Արևմուտք առճակատման էպիկենտրոնում։ Ադրբեջանն արեց հակառակը։

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանը կանգնած է մեծ փորձության նախաշեմին։ Սարսափելի է պատկերացնել դրա հնարավոր դրսևորումները։

Նոյեմբերի 9-ից հետո զարգացումների մի քանի սցենար կար, բայց բոլոր տարբերակներից՝ մեր սխալների և էլիտաների ցածրարժեքության պատճառով, մնաց մեկը՝ նացիոնալ-կանիբալիզմը։ Դրա էությունը հետևյալն է. հայ ժողովրդին պատրաստում են, որ սկզբում ինքն ուտի իր մի մասին՝ Արցախը, որ հետո օտարը ամբողջությամբ ուտի իրեն։ Հիմա ընթանում է այս գաղափարի փաթեթավորման պրոցեսը։

Աղետը կանգնեցնելու միակ տարբերակը պայքարի ՆՈՐ բովանդակությունն է, և ՆՈՐ մենեջմենթը։

Պետք է հասկանալ՝ ի՞նչ ռեսուրսներ կան վատագույնից խուսափելու համար։

Փորձանք-փորձություն, լիդերություն, մեծ «ռազբորկա». ամեն ինչ խոսում է այն մասին, որ այս փուլերով մենք անցնելու ենք։ Եթե մենք չգնանք բարդ ու բաց խոսակցության, ոչինչ չի փոխվելու։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728