Կայացավ Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի շնորհանդեսը: Ըստ հեղինակի, գիրք գրելու հիմնական դժվարությունները տեխնիկական էին: «Շատ դժվար էր ստեղծել տասնինը կերպար եւ յուրաքանչյուրին տալ իր բնավորության գծերը», – ասաց Ռուբեն Եսայանը:
Գիրքը գրելիս հեղինակը ոգեշնչվել է երեք հանրահայտ գրողից. Սթիվեն Քինգից, Էդգար Ալլան Պոյից եւ Ագաթա Քրիստիից: Հեղինակի խոսքով, վեպը գրելու հիմնական դրդապատճառը եղել է այն, որ հայկական գրականության մեջ այս ժանրի վեպ չի եղել: «Սոցիալական մեդիայում հանրության հետ շփվելիս հասկացա, որ շատ սպասված է այս ժանրը, եւ մարդիկ հետաքրքրված են այս ժանրով, ինչը շատ ոգեւորիչ էր»,- ասաց Ռուբեն Եսայանը:
Պայծառ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2023