Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 21,2023 14:30

Ուշադրություն
Փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ 22-ին՝ 25-30 մ/վ:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 21-ի և 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 21-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին` 25-30 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ:

Երևան քաղաքի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.60C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.90C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728