Լրահոս
Օրվա լրահոսը

Մյունխենի բացահայտած խնդիրները

Փետրվար 21,2023 10:00

Մյունխենի անվտանգության համաժողովում Փաշինյան-Ալիեւ բանավեճը (Ղարիբաշվիլիի մասնակցությամբ) բացահայտեց մի քանի խնդիր: Թվարկեմ դրանք՝ պակաս կարեւորից մինչեւ ամենակարեւորը:

1/ Լեզվական խնդիրը: Հայաստանի վարչապետը բավարար չափով գիտի անգլերեն (եւ ռուսերեն), որպեսզի կարողանա շփվել ցանկացած արտասահմանցու հետ: Բայց, երբ գործը հասնում է դասախոսության կամ բանավեճի՝ այստեղ պետք է լեզվին տիրապետելու բարձրագույն մակարդակ՝ մտքերը ճշգրիտ եւ սահուն շարադրելու համար:

2/ Ավելորդ ինքնավստահությունը: Խոսքն այն մասին է, որ նման բանավեճերին մասնակցելու համար անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական աշխատանք կատարել: Պետության առաջին դեմքը, ինչպես նաեւ ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, այլ պաշտոնյաներ, պետք է ձեռքի տակ ունենան որոշ թեմաների՝ մասնագետների կողմից մշակված փաթեթներ, որոնք արդեն փորձարկվել են տարբեր հարթակներում, եւ որոնք անընդհատ թարմացման կարիք ունեն: Հայաստանն ունի պատասխաններ «30 տարվա օկուպացիայի», «ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերը չկատարելու», «մզկիթները ավերելու» եւ բազմաթիվ այլ մեղադրանքներին: (Ի դեպ, 2020 թվականի ամռանը Hardtalk- ի շրջանակներում տված հարցազրույցում նույն Փաշինյանը փորձել էր ներկայացնել այդ չարաբաստիկ բանաձեւերի վերաբերյալ Հայաստանի մշակած թեզերը, բայց պատերազմում պարտվելուց հետո այդ թեզերը մոռացվել են): Վարչապետը, հավանաբար, կարծում է, որ ինքն ամեն ինչի մասնագետ է, նման «փաթեթների» կարիքը չունի եւ առանց պատրաստվելու էլ կկարողանա անհրաժեշտ պատասխանները տալ: Նման ինքնավստահության համար, ըստ երեւույթին, հիմք են տալիս ներքաղաքական բանավեճերը, որտեղ վարչապետը եւ նրա թիմը հեշտությամբ «հաղթանակներ» են տանում: Բավական է ասել՝ «դուք թալանչի եք», «դուք արդեն վաղուց հանձնել եք Արցախը», եւ համապատասխան ընտրազանգվածի հրճվանքն ապահովված է: Միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը շատ ավելի բարդ ոլորտ են, եւ այստեղ մեկ-երկու պոպուլիստական բացականչությամբ հարցը չես լուծի: Իհարկե, նույն ընտրազանգվածն Ալիեւի հետ բանավեճի առթիվ նույնպես հրճվանք է ապրում՝ mer hzor varchapety Alievin haxtec, բայց, ցավոք, այդ հրճվանքը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի վիճակը չի բարելավում:

3/  Հայեցակարգային բոլշեւիկյան մոտեցումը: Ժամանակակից Հայաստանի ցանկացած ղեկավար պատասխանատու է Երրորդ հանրապետության ողջ ընթացքի համար: Մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի եւ, այսպես կոչված, «օկուպացիայի» համար: Ձերբազատվել անցյալից՝ պնդելով, թե 2018 թվականից առաջ չի եղել պետություն, բանակ, տնտեսություն, կրթություն, մշակույթ եւ այլն, նշանակում է՝ հարվածել պետականությանը:

…Մյունխենում Ալիեւն ասաց՝ քանի որ Հայաստանի քաղաքացիները 2021 թվականին ընտրել են պարտված իշխանությանը, ուրեմն հաշտվել են պարտության հետ: Դրան նույնպես արժեր արձագանքել:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Ուզում եմ միայն ձեր վերջին պնդմանն արձագանքել՝

    Մյունխենում Ալիեւն ասաց՝ քանի որ Հայաստանի քաղաքացիները 2021 թվականին ընտրել են պարտված իշխանությանը, ուրեմն հաշտվել են պարտության հետ: Դրան նույնպես արժեր արձագանքել:
    Նույն 2021-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հպարտ է պարտությամբ: Ալիեւին նույն ասեր???????????????????????????
    Ասեր, որ հպարտ է պարտությամբ???????
    Ավելի լավ, որ ՀԵՐԹԱԿԱՆ անգամ չի խայտառակել մեզ:

  2. Blog_H says:

    Այս պատմութիւնը իրական է, մանկութեան յիշատակ մը է: Որ այժմ կը վերաբերի՝ Նիկոլ Փաշինյանին: Թէ ինչպէս, հիմա՝ ……….. https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid026vnfw9Lu1bDLQLskz9H9MUzTJqZHwE5jgF6EBwBMMdctxjrAnbq7HuBtizzHwXidl&id=100063953917374

    • Aha says:

      My take on your story is that an overdose of affection/hatred is a primary instinct of humans and is typically expressed in childhood. The presence of a more mature member in your group or the supervision of a parent would have given direction to the behavior of the group and would have added an educational/moral lesson aspect to the process. Kids left to themselves are indeed very cruel/loving, no middle ground.

      The analogy with Armenian politics is that our people went along with instincts/feelings alone without any concern for serious matters of the state. This can happen with any nation, ordinary people are not expected to make mature decisions at the ballot box, outburst of emotion/rage/hatred/worship in politics are the stuff of humans, it’s understandable and excusable. The huge problem is that there were not enough adults to prevent us from digging ourselves in an ever deeper hole. National security, army, diplomats, former political figures, political parties, newspaper editors, intellectuals, the business elite, influential thinkers, etc … none saw, or wanted (or were unable, you and I as examples) to prevent the train from crashing. The entire process (from revolution to present) thus evolved as if a group of children were running things, without logic and based only on emotions.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728