Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահապարտները կան, ուղղակի մեզ պետք է թիկունքից չհարվածել». Արա Ռոստոմյան (տեսանյութ)

Փետրվար 20,2023 22:45

«Արցախի անկախությունը ճանաչողը Արցախ կհանձնե՞ր կամ հինգ հազար երեխու կկոտորե՞ր»,-այսօր` Արցախի ազգային-ազատագրական պայքարի 35-ամյակի օրը, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհրդի կազմակերպած համահավաքի ժամանակ իր խոսքում ասաց «Որդիների Կանչ» ՀԿ-ի նախագահ, 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով համահավաքի ընդունած բանաձեւին, որի երեք կետերից մեկով կոչ է արվում ՀՀ ԱԺ-ին՝ երկու շաբաթվա ընթացքում ճանաչել Արցախի անկախությունը: Նա հավաքվածներին հորդորեց իրավիճակն ավելի սթափ գնահատել, քանի որ կոչերով իշխանությունը չի հեռանալու եւ Արցախի անկախությունն էլ չի ճանաչելու:

Նրա գնահատմամբ, 44-օրյա պատերազմից հետո արդեն ընդդիմադիր ուժերը պետք է միավորված լինեին ու հեռացրած լինեին այս իշխանությանը. «Ողջունում ենք այս շարժումը, մենք կսպասենք ևս մեկ-երկու ամիս, բայց եթե էլի արդյունքի չհասավ, մենք՝ ծնողներով, ամբողջ բեռը կվերցնենք մեր վրա: Պահ էր լինում՝ ասում էին՝ մեզ մահապարտներ են պետք. մահապարտները կան, ուղղակի մեզ պետք է թիկունքից չհարվածել, դուք էլ եղեք մեր թիկունքը, մեր հետեւից կգաք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728