Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդանյանի հրաժարականով Ադրբեջանն ակնհայտորեն հայտարարելու է «Ղարաբաղի վերաինտեգրման ծրագրի մեկնարկի» մասին․ քաղաքագետ

Փետրվար 20,2023 22:16

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե մարդիկ կան, որոնք չեն պատկերացնում, թե ինչ կլինի Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո, ապա ուզում եմ մի կանխատեսում անել, որից հետո որոշեք` հրաժարականը փրկությո՞ւն է, թե՞ դավաճանություն։

Վարդանյանի հրաժարականով Ադրբեջանն ակնհայտորեն հայտարարելու է «Ղարաբաղի վերաինտեգրման ծրագրի մեկնարկի» մասին։ Հաջորդ քայլը հսկիչ անցագրային կետերի տեղադրումն է լինելու։ Շուտով մոտենում են նախագահի ժամկետի ավարտը։ Ադրբեջանի իշխանություններն արգելելու են ընտրությունների կազմակերպումը և պահանջելու են, որ թեկնածուն իրենց կողմից հաստատվի։ Որպես կոմպրոմիս կգան այն հայտարարին, որ Արցախի ժողովուրդը ընտրի, բայց լիազորությունները Բաքվի հրամանագրով հաստատվեն։

Հիմա կասեք, թե դա հնարավոր չէ, և Արցախի ժողովուրդը չի համաձայնվի։ Կներեք, բայց Ռուբեն Վարդանյանի հրաժարականին համաձայնելուց հետո ամեն ինչի էլ կհամաձայնվեք։ Ինչո՞ւ։ Որովհետև այսօր ճանապարհը գուցե կբացվի Վարդանյանի հրաժարականով, վաղը նոր պահանջով նորից կփակվի, ու նույն մեխանիզմով նորի՛ց, նորի՛ց ու նորի՛ց, մինչև Արցախից որպես սուբյեկտ ոչինչ չի մնա։
Հա, հետո խնդրում եմ չասեք, թե Հայաստանի հայերը մեզ լքեցին…

Հ.Գ. Էստեղ այլեւս անձի խնդիր գոյություն չունի, Ադրբեջանը այս քայլով ընդամենը Արցախի սուբյեկտայնության վերջին բեկորներն է փորձում թուլացնել ու ոչնչացնել։

Սուն Ցզին ասում էր, որ ամրոցը պաշարելիս հեռատես զորավարը միշտ թողնում է մեկ ճանապարհ` փախուստի ճանապարհ։ Այդ ճանապարհը բաժանություն կբերի թշնամու բանակում, և ոմանք, թողնելով ամրոցի պաշտպանությունը, կփախչեն այդ ճանապարհով, իսկ ոմանք, միայնակ մնալով, ստիպված կմեռնեն, իսկ ոգով թույլերը կբացեն ամրոցի դարպասները թշնամու առաջ։
Արցախը հենց այդ պաշարված ամրոցն է, և Ալիևը յուրացրել է Սուն Ցզիի ասքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ճիշտ ես եղբայր, Ռուբեն Վարդանյանի հրաժարականը հայերիս կողմից կլինի շղթայական զիջումների սկիզբը։ Պաշարված ամրոցի մասին Սուն Ցզիի ասքը շատ դիպուկ մեջբերեցիր, մեր իրավիճակին շատ մոտ է։ Բայց մեջս միտք առաջացավ, կարող? է այնպես ստացվել, որ պաշարված ամրոցի փախուստի ճանապարհով աննկատ ձևով ամրոց գնացողներն ավելի շատ լինեն, քան այդ նույն ճանապարհով ամրոցից փախչողները։ Կամ, ինչ? է պետք անել, որպեսզի ամրոցում պաշարվածների ամրոցից դուրս գտնվող հարազատների մոտ բուռն ցանկություն առաջանա շրջափակումը ճեղքելու և իրենց եղբայրներին միանալու համար։ Կամ էլ, կարող? ենք արդյոք թշնամու զորավարից մենք ավելի հեռատես լինենք մեր պատմական տարածքներում ամրամալու համար։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728