Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համահայկական միացյալ դաշինքն առաջիկայում իշխանության հեռացման ճանապարհային քարտեզ կներկայացնի. Ալբերտ Բազեյան (տեսանյութ)

Փետրվար 20,2023 21:32

«Ահռելի ցավ է, երբ կորցնում ես զավակիդ, բայց շատ ավելի ահավոր մղձավանջ է, երբ տեսնում ես, թե ինչպես է զոհաբերվում հայրենիքդ. այն, ինչի համար զոհաբերել ես մինուճար երեխայիդ, որն անգամ սերունդ չէր տվել: Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են գոյութենական վտանգի առաջ, իսկ մենք, ցավոք, շատ մոտ ենք մեր 100 տարի առաջվա անցյալին, որը քայլ առ քայլ մոտենում է եւ սպառնում է դառնալ մեր ներկան»,- այսօր՝ Արցախի ազգային-ազատագրական պայքարի 35-ամյակի օրը, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհրդի կազմակերպած համահավաքի ժամանակ իր խոսքում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Խաղաղության կոչված պայմանագիրը, Նաիրա Մելիքյանի կարծիքով, կարող է անդառնալի հետեւանքների բերել, բայց մենք անգամ չգիտենք էլ, թե ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել գործող իշխանությունը, փոխարենն ականատես ենք լինում փութաջանության եւ շտապողականության, որը դրսեւորում է 2018-ից պետության ղեկը զավթած իշխանությունը: Մի բանում բանախոսը համոզված է՝ ՀՀ գործող իշխանությունն «արեւմտյան կոյուղային կենտրոնների դրածոներն են», որոնց նպատակը մեկն է՝ պետականության վերացում, իսկ իրենց իշխանությունը հիմնված է՝ «դավաճանության, կեղծիքի եւ կողոպուտի վրա» ու վախենում է միայն սեփական իշխանության կորստից: Զոհվածի մոր գնահատմամբ, այս իշխանությունը «մորթեց 5 հազար մարդու, 12 հազարին հաշմանդամ սարքեց, իսկ այսօր ո՞վ է հիշում անհետ կորածների մասին՝ նրանք մի քիչ էլ կսպասեն, ինչպես ասում էր Նիկոլը» եւ այլն:

Զոհվածի մայրը կոչ է անում՝ միասնական լինել եւ կանգնել պետության ու ազգի պաշտպանության ու պահպանության գործին. «Միասին հեռացնենք այս ազգադավներին եւ միասին փրկենք մեր պետականությունը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

«Մենք, բոլոր դեպքերում, հնարավորություն ենք տալիս այս իշխանությանը, կարողանալ այդ խայտառակ ճանապարհից շեղվել եւ կանգնել մի ճանապարհի վրա, որը նշանակում է՝ ճանաչել ԱՀ անկախությունը եւ դրանով իսկ ապահովել հայկական պետությունների գոյատեւումն ու զարգացումը»,- իր խոսքում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը: Փոխարեն նրա, որ շարունակել խաբեությամբ մոլորության մեջ պահել հանրությանը, բանախոսի կարծիքով, իշխանությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այլապես պետք է հրաժարական տա՝ իր տեղը զիջելով ազգային ուժերին: Նա նաեւ մանրամասն պատմական ակնարկով անդրադարձավ Արցախի եւ Ադրբեջանի պատմությանը՝ հակադարձելով Ադրբեջանից հնչող այն հայտարարությունների, թե Արցախի Ադրբեջանի անբաժան մասն է եղել:

Մանրամասները՝  տեսանյութում

Երեւանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանն էլ խոսեց  Համահայկական միացյալ դաշինքի անհրաժեշտության մասին, որը ազգային նոր վերածնունդ է ապահովելու: Դաշինքի ծրագրերը կհանրայնացվեն առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի կարծիքով էլ՝ «Մեր անելիքը հիշողությունը չկորցնելն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728