Շրջափակման պատճառով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդի և իշխանությունների անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է տեղադրել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում Հայրենիքի անկախության ու ազատության համար անմահացած հայորդիների հիշատակին։
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն