Լրահոս
Օրվա լրահոսը

Նռան գույնը` գիրք նվիրելու տոնին

Փետրվար 20,2023 19:32

Անխոս, դրվատանքի արժանի քայլ էր 2008 թվականին ՀՀ կառավարության և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի կողմից կայացրած որոշումը` Մեծ լոռեցու ծննդյան օրը հռչակել Գիրք նվիրելու տոն:

Գնալով մեծանում է ամենաիմաստուն տոնի հանրայնացումը․ մշակութային և կրթական տարբեր օջախներում կազմակերպվում են բազմապիսի ծրագրեր, միջոցառումներ ու հանդիպումներ:

Այս կապակցությամբ Երևանի Մ. Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի և Երևանի հ. 152 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Նաիրա Աբրահամյանը և Ժաննա Հարությունյանն իրենց սաների տոնը էլ ավելի հետաքրքիր դարձրին` իրականացնելով տարեկիցների` միմյանց հետ ծանոթությունը, դաս-քննարկումը ժամանակակից գրող, արձակագիր Ռուբեն Հովսեփյանի «Նռներ» պատմվածքի շուրջ:

Հանդիպմանը ներկա էին գրողի դուստրերը` «Նորք» ամսագրի խմբագիր Լիլիթ Հովսեփյանը, գեղանկարիչ Հասմիկ Հովսեփյանը, գրողի թոռը:

Նրանց այցելությունը ոգևորեց ներկաներին, իսկ հյուրերը լցվեցին հոգու մեծ բավականությամբ` վայելելով սիրելի հայրիկի և պապիկի գեղարվեստ բառի ուժը` մատաղ սերնդի զգացածի ու պատկերացրածի, ապրածի ու վերարտադրածի շնորհիվ:

Հանդիպման ավարտին երկու կրթօջախների սաները միմյանց նվիրեցին գրքեր` խոստանալով կրկին հանդիպել` քննարկելու կարդացածն ու սովորածը: Իսկ նրանց դպրոցների գրադարանների գրապահոցն ավելացավ հյուրերի նվիրած ամսագրերով ու գրքերով:

Ինչ խոսք, սովորողների մոտ գրքի և ընթերցանության նկատմամբ սեր, ոգևորություն արթնացնելու համար նպատակային ծրագրերի իրագործումը պետք է դարձնել շարունակական, ինչը ստացվեց այսօր` քննարկվող պատումից հանելով գրողի բառի նռան գույնը:

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728