Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո էլ մինչ օրս շարունակվում են արձանագրվել հետցնցումներ,
հայտնում է Ermenihaber-ը։
Ինչպես հայտնում են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD), Էլազըղի Փալու շրջանում գրանցվել է 5 հետցնցում՝ 4․7 մագնիտուդ ուժգնությամբ և 11 կմ խորությամբ 03․37-ին, 4․8 մագնիտուդ ուժգնությամբ 03․39-ին, 4․6 մագնուտուդով և 7․7 կմ խորությամբ 04․07-ին, և վերջինը 06․45-ին՝ 4․5 մագնիտուդով և 7․01 կմ խորությամբ։
Այլ տեղեկություններ առայժմ հայտնի չեն։
Թուրքիայում շարունակում են արձանագրել և հաշվարկել ավերիչ երկրաշարժի նյութական կորուստները։
Կարդացեք նաև
Թուրքական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ մինչ այս պահը ուսումնասիրվել է 917.000 շենք-շինություն, որոնցից 118.000-ը քանդված ու վթարային են, հետևաբար անհապաղ ապամոնտաժման կարիք ունեն:
Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ կառուցվելիք նոր շինությունները լինելու են առավելագույնը 4 հարկանի:
Նշենք, որ Հաթայը Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից ամենաշատ տուժած նահանգներից մեկն է: