ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը վերսկսվել է։
Սպասարկման կետերը գործելու են մինչև 19։00-ն։
Հիշեցնենք, որ Արցախում տեխնիկական պատճառներով ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էր սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը։