Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախն ապրելու է հայկական. Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 20,2023 17:14

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

35 առաջ սկսված Արցախյան ազատամարտն այսօր վերածվել է ԳՈՅԱՄԱՐՏԻ ու գոյաբանական պայքարի։

Երեք ու կես տասնամյակ առաջ Հայաստանի և Արցախի ժողովուրդը որոշեց ընտրել խաղաղությունն ու ազատությունը, ժողովուրդը կանգնեց իր հայրենիքի կողքին և անձնվիրաբար կռվեց մինչև վերջ հանուն այդ հայրենիքի։

Իսկ այսօր մենք պետք է կանգնենք Արցախի կողքին, որովհետև լինել Արցախի կողքին նշանակում է լինել քաղաքակրթության, մարդասիրության, խախտված իրավունքի և ոտնահարված արժեքների վերականգնման ազնիվ պայքարի կողքին։

Արցախցու՝ իր տանն ապրելու կամքն ու ցանկությունն անբեկանելի են, և մենք պարտավոր ենք հաստատուն կանգնել այդ նվիրման կողքին, որովհետև Արցախը մեր արժանապատվությունն է, մեր պետականության հիմնասյունն ու ողնաշարը։ Արցախն ապրելու ու վերածնվելու է նորովի։

Արցախն ապրելու է հայկական։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728