Ծանրամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իբրաիմ Սամադովը «РИА Новости»-ին տեղեկացրել է, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից 23-ը Երեւանում կայանալիք մայրցամաքի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել Եվրոպայի ֆեդերացիա: «Առայժմ սպասում ենք պատասխանին եւ հույս ունենք, որ մեզ կթույլատրեն մասնակցել: Պարզություն, ամենայն հավանականությամբ, կմտցվի մոտավորապես մարտի կեսերին: Մեր նախնական հայտում ընդգրկված է 20 ծանրորդ, սակայն հետագայում ցուցակը կրճատվելու է մինչեւ 12 հոգի»,- ասել է նա:
Ավելի վաղ, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարել էր, թե ողջունում է որոշակի խիստ պահանջներ պահպանելու պարագայում միջազգային մրցումներին Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդների մասնակցության հնարավորության քննարկումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ