Լրահոս
Օրվա լրահոսը

«Արփի լիճ ազգային պարկը» նոր տնօրեն ունի․ ընկերական նշանակում՝ օրենքի կոպիտ խախտմամբ

Փետրվար 20,2023 16:39

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ պատրաստվում են «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ախուրյանի ավագանու նախկին անդամ Գևորգ Բաբուջյանին։

Վերջինս, սակայն, ըստ մեր խմբագրություն հնչած ահազանգի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից սնանկ է ճանաչվել (մեր ձեռքի տակ է դատարանի վճիռը), իսկ համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝  սնանկ ճանաչված անձն իրավունք չունի պետական կազմակերպության գործադիր մարմնում պաշտոնի  նշանակվել։

Այսօր, սակայն, անտեսելով օրենքը, Գևորգ Բաբուջյանին նշանակել են «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ սա այն դեպքում, երբ Մուշեղ Մուրադյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո, տնօրենի պարտականությունները մինչ մրցույթ հայտարարելը պաշտոնապես դրվել էին պարկի 8 տարվա տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանի ուսերին։

Գևորգ Բաբուջյանը, ըստ տեղեկությունների, բավական մտերիմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ի դեպ, երեկ փորձել էինք պարզաբանումներ ստանալ Գևորգ Բաբուջյանից, նա գերադասելով խոսել ավելի ուշ, հայտնել էր, որ մեծ սիրով կշփվի լրագրողների հետ ու կպատասխանի  հարցերին։

Պատրաստ ենք լսել նրա պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728