Aravot.am-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի վերաբերյալ իրավապահ մարմինները տեղեկություն ունեն, թե նա, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մանկապարտեզում հրամանագրել է փաստացի աշխատանքի չհաճախող տարբեր անձանց, այդ թվում՝ իր հարազատներին՝ համայնքային բյուջեից յուրացնելով 3.500.000 դրամ: Կատարվում է նախաքննություն:
Տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ տեղեկությունները, եւ վստահեցրեց, որ իր հարազատներից որեւէ մեկը պարտեզում չի աշխատում. «Իմ հիմնարկում իմ հարազատներից ոչ մեկ չկա, ընդհանրապես չաշխատող, բայց հրամանագրված աշխատակից չկա: Ես առաջին անգամ եմ լսում յուրացումների մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ