«Ամեն օր հանդիպել ենք տեղի իշխանությունների եւ միջազգային թիմերի հետ՝ համակարգման համար։ Այդ մասին մենք իմացել ենք, եթե չեմ սխալվում, փետրվարի 11-ին։ Այդ քաղաքը մեզանից 200 կմ հեռու է գտնվել»,-ՀՀ ներքին գործերի նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրաշարժից տուժած Սիրիայում եւ Թուրքիայում փրկարարական առաքելություն իրականացրած՝ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Գարի Արմաղանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Գերմանիայի եւ Ավստրիայի փրկարարները հեռացել են Թուրքիայից՝ հրաձգությունների եւ բախումների պատճառով։
«Թուրքիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչները հերքեցին այդ տեղեկատվությունը»,-հավելեց Գարի Արմաղանյանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայից հեռանալու մասին Reuters միջազգային գործակալությանը հայտնել է գերմանական ISAR միջազգային որոնողափրկարարական ծառայության օպերացիոն մենեջեր Սթիվեն Բայերը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ