«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ փետրվարի 17-19-ը կայացել է Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից նախաձեռնած արդեն 15-րդ միջազգային սեմինարը, որին մասնակցել են 35 օտարերկրյա հյուրեր։
Միջազգային սեմինարները հիանալի առիթ են Այկիդոյի մարզիկների համար նոր հնարքներ բացահայտելու, հմտությունները կատարելագործելու ու նոր նշաձող սահմանելու համար:
Ավելին, Այկիդոյում ձևավորված մշակույթ է սեմինարների ընթացքում նաև փառատոնների անցկացումը, որոնց շրջանակում մասնակիցները ցուցադրում են իրենց վարպետությունը։
«Այս տարի Ucom-ի տեխնիկական աջակցությամբ ցուցադրական ելույթները կազմակերպվել են առցանց տարբերակով, որպեսզի աշխարհում հնարավորինս շատ այկիդոկաներ հնարավորություն ստանան հետևելու փառատոնին», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Կարդացեք նաև
«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ucom-ին գերհզոր ինտերնետ կապ ապահովելու պատրաստակամության, հնարավորինս արագ բոլոր անհրաժեշտ գործողությունները կազմակերպելու համար», – ասել է ՀԱԱ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը։