Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տելեգրամյան իր էջում գրել է. «Ջոզեֆ Բայդե՛ն, ողջունում եմ Կիևում։ Ձեր այցը բոլոր ուկրաինացիների համար աջակցության չափազանց կարեւոր դրսեւորում է»:
«Ուկրաինան զգում է ԱՄՆ-ի և անձամբ նախագահ Ջոզեֆ Բայդենի աջակցությունը պայքարի այս դժվարին ժամանակներում»,- մեկ այլ գրառմամբ հավելել է նա՝ կցելով կադրեր Կիևում ԱՄՆ նախագահին դիմավորելու արարողությունից: