Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում է: Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեր բռնցքամարտիկները մեկնարկում են Ստրանջայի ավանդական 74-րդ մրցաշարում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն կայացել է վիճակահանությունը, եւ հայտնի են մեր տղաների մրցակիցների անունները: Այսօր առաջինը Սոֆիայի ռինգ կմտնի միայն 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որի մրցակիցը մեկնարկային մենամարտում Սայեդ Կազեմին է (Նորվեգիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ