Փետրվարի 17-ին` Դիլիջան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ համայնքի ավագանին չհաստատեց համայնքապետարանի տարեկան աշխատանքային պլանը: Ավագանու՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամները դժգոհել են, որ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու տարեկան աշխատանքային պլանին:
Դիլիջանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ ՏԱՊ-ը համայնքապետարանի պաշտոնական կայքում չի տեղադրվել տեխնիկական խնդիրների պատճառով:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը` Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքից