Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA): Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:
EUMA-ն պաշտոնապես հիմնվել է ԵՄ Խորհրդի 2023թ. հունվարի 23-ի որոշմամբ: Առաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած շրջաններում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին :
EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմը կկազմի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ EEAS Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) հարցերով ղեկավար- տնօրեն Ստեֆանո Տոմատը կծառայի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ առաքելության ղեկավարը կլինի Մարկուս Ռիտերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ