«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին ժամը 08։00-ից ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է:
Ներկայում հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումն իրականացվում է անխափան և ամբողջական ծավալով՝ ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալների և Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանի պաշարների հաշվին։
«Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն