1938 թվականին՝ Մյունխենում գերտերությունները Հիտլերի ախորժակը բավարարելու համար որոշեցին զոհաբերել Չեխոսլովակիան և սկուտեղի վրա մատուցել այն նացիստներին:
Չեխոսլովական պատվիրակությունը կանգնեց փաստի առջև և ստիպված՝ թույլ լինելու և դաշնակիցներին կորցնելու պատճառով համաձայնեց այդ խայտառակ գործարքին:
2023 թվականին նույն Մյունխենում Նիկոլ Փաշինյանն էլ ավելի «առաջ գնաց». եթե Չեխոսլովակիայի ղեկավարը 38-ի դավադրության մասնակից չէր, ապա Հայաստանը ներկայացնող անձնավորությունն անձամբ մասնակցում էր հայ ժողովրդի դեմ ուղղված մյունխենյան դավադիր երկրորդ գործարքին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ (տես տեսանյութը) Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոսում այն մասին, որ Հայաստանից չի կարելի սարքել երկրորդ Չեխոսլովակիան՝ Էրդողան-Ալիև նկրտումները բավարարելու համար:
Կարդացեք նաև
Երեկ Նիկոլը հլու-հնազանդ, սահմանելով սեփական ազգի նկատմամբ դավաճանության նոր հակառեկորդ, համաձայնեց Հայաստանի մասնատմանը:
1938-ի Մյունխենից հետո Եվրոպա խաղաղություն չեկավ։
2023-ի Մյունխենից հետո մեզ մոտ պատերազմն, ավաղ, նոր թափ է ստանալու…