«Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոստացել է կատարել իտալացի հանրահայտ էստրադային երգիչ Ալ Բանոյի երգը, եթե իր թիմը նվաճի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:
«Ես երազում եմ «ինտերի» համար 20-րդ անգամ նվաճել սկուդետոն: Եթե դա ստացվի, խոստանում եմ երգել Ալ Բանոյի երգը:
Մինչեւ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը մենք հանդերձարանում միմյանց չհասկանալու որոշակի խնդիր ունեինք: Բայց մենք զրուցեցինք միմյանց հետ եւ պայմանավորվեցինք, որ մեզ անհրաժեշտ է շարժվել առաջ եւ պայքարել ակումբի գույների համար: Մենք գիտենք, որ մրցաշրջանի սկզբում կարող էինք ավելիին հասնել, բայց հիմա կարեւորն այն է, թե մենք ինչ կարող ենք անել ապագայում»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է DAZN-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ