Դյուսելդորֆում ընթացող շախմատի WR Masters մրցաշարի երրորդ տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Նոդիրբեկ Աբդուսատտորովին եւ 2,5 միավորով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը:
Այսօր՝ 4-րդ տուրում, Արոնյանը հանդիպում է լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ