Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նույնիսկ Հայաստանում գործող վարչակարգը փորձի հրաժարվել Արցախից, հայ ազգի ճնշող մեծամասնությունը շարունակելու է նրա ազատության համար պայքարը. Ավետիք Չալաբյան

Փետրվար 19,2023 13:40

«Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Շաբաթ երեկո Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում թշնամի երկրի պարագլուխը հերթական անգամ փորձեց նվաստացնել հայ ազգին՝ մասնավորաես լկտիաբար հայտարարելով, որ՝

– 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել իր կողմից,
– ՀՀ բնակչությունը, երկրորդ անգամ ընտրելով պարտված իշխանությունը, դրանով հավանություն է տվել այդ կապիտուլացիային,
– Արցախի հարցը այսուհետև Ադրբեջանի ներքին հարց է, իսկ այնտեղի հայերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց հետ Ադրբեջանը կխոսի արդեն առանց միջնորդ:

Քանի որ Հայաստանը ներկայացնող անձնավորությունը իր կոտրտված անգլերենով հիմնականում ինչ-որ անհեթեթ մտքեր կմկմաց Խորհրդային Ադրբեջանում մզկիթների ավերման մասին, և փաստացի չհակադարձեց թշնամու հիմնական պնդումներին, ստիպված եմ ես նաև իմ վրա վերցնել այդ բեռը՝ այն հուսով, որ Հայաստանի և Արցախի բազմահազար արժանապատիվ քաղաքացիներ կմիանան դրան, և իրենց ձայնը լսելի կդարձնեն թշնամիներին՝

– Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել՝ թեև պարտված և վիրավոր, մենք մեր պայքարը չենք դադարացրել և հասնելու ենք նրան, որ ազատ և անվտանգ ապրենք մեր դրախտային հայրենիքում:
– Մեր ժողովուրդը պարտությունը և ստորացումը չի ընտրել, որքան էլ նրան փորձեն դրանում համոզել: Մեր ժողովրդի մեծ մասը աստիճանաբար թոթափում է պարտության բարդույթը, դուրս է գալիս թմբիրից, վերահաստատում է իր արժանապատվությունը և նոր ուղիներ փնտրում՝ պայքարելու և հաղթելու:
– Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, և որևէ կերպ չի կարող նրա ներքին հարցը դառնալ: Եթե նույնիսկ Հայաստանում գործող կապիուտուլյացիոն վարչակարգը փորձի հրաժարվել Արցախից, հայ ազգի ճնշող մեծամասնությունը շարունակելու է նրա ազատության համար պայքարը, և Արցախը դառնալու է մեր ազգային վերակերտման նորօրյա փարոսը:

Անձամբ ես ո՛չ կապիտուլյացիա եմ ստորագրել, ո՛չ պատրաստ եմ այն ընդունել, ո՛չ էլ երբևիցե կճանաչեմ Արցախը Ադրբեջանի կազմում: Դրա համար ես արդեն վճարել եմ ազատությամբ, պատրաստ եմ նորից վճարել, և նաև վճարել իմ կյանքով: Դուք էլ մի վարանեք, այլապես մենք կկորցնենք այն, ինչ կյանքից էլ թանկ է՝ մեր պատիվը և ապրելու իմաստը: Աստված զորավիգ սեփական երկրի և պատվի համար բոլոր պայքարողներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շատերն են քո կարծիքին, եղբայր, բայց բոլոր ընդդիմադիրներն այս պահին միայն ֆեյսբուքով են մի երկու կարծիք հայտնում, դժգոհում ու դրանով համարում, որ ընդդիմադիր են։ Ժողովրդի հետ ոչ մեկը չի շփվում և նրանց պայքարի չի առաջնորդում։ Ինչ որ իրենք ֆեյսբուքում գրում են, բոլորս էլ գիտենք, բայց դրանից ինչ է? փոխվում, պասիվ ու սպասողական վիճակ է։ Եթե քաղաքական ընդդիմություն եք, ապա հասարակ մարդկանցից ավելի հայրենասեր ու նախաձեռնող պետք է լինեք ու ժողովրդին պայքարի հանեք և ինքնապաշտպանության պատրաստեք։ 1915 թվին էլ էր հայը հույսը այս ու այն պետության վրա դնում, խափվում նրանց սիրուն խոսքերին, իսկ թուրքն իր դաժան գործն արեց։
    Հիմա նույնպես աշխարհը պատերազմների մեջ թաղված է և մեր համար շատ վտանգավոր վիճակ է։ Էս հոգնած իշխանությունն էլ պատերազմի ավարտից հետո մատը մատին չի խփել մեր բանակն արագ ուժեղացնելու համար։ Հարգելի ընդդիմություն, ֆեյսբուքով հերոս դառնալը դադարեց րեք ու փողոց դուրս եկեք ժողովրդին համախմբելու, Արցախին սատարելու և երկրին տեր կանգնելու համար։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728