Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք կարդալը լավագույն սովորությունն է, որ մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր հասարակության մեջ․ Մանե Թանդիլյան

Փետրվար 19,2023 12:39

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր է՝ ամենագեղեցիկ և ամենախորհրդանշական տոներից մեկը, ու պատահական չէ, որ այն նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
Ես պարտական եմ գրքերին, որովհետև դրանց շնորհիվ են ձևավորվել իմ աշխարհայացքը, իմ ինքնաճանաչողությունն ու ինքնուրույնությունը։

Գրքերի հանդեպ մեծ սիրո համար ես հայրիկիս եմ պարտական, որովհետև յուրաքանչյուր հարցիս ի պատասխան՝ նա միշտ որևէ նոր գիրք էր խորհուրդ տալիս կարդալ՝ ասելով, որ այդկերպ ես կունենամ իմ սեփական կարծիքն ու դատողությունները։ Եվ նա չէր սխալվում։

Այդպես էլ մենք ենք պարտավոր մեր երեխաների մեջ սերմանել ու ամենօրյա աշխատանքով մեծացնել այդ սերն առ գրքեր, գրականություն և կրթություն։

Գիրք կարդալը լավագույն սովորությունն է, որ մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր հասարակության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728